Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կասկածի տակ է դրվում ՀՀ-ԵՄ գործակցության արդարությունն ու անկեղծությունը

Կասկածի տակ է դրվում ՀՀ-ԵՄ գործակցության արդարությունն ու անկեղծությունը
21.01.2025 | 16:47

Հայտարարություն

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ահազանգում է, որ ՔԻՊ նախագահ, Պահպանողական կուսակցության խորհրդի անդամ Կարեն Հեքիմյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել։ Նրա դստեր՝ Գայանե Հեքիմյանի, նկատմամբ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպանատունը (German Embassy Yerevan) զազրելի մոտեցում է կիրառել, անհիմն մերժելով ԵՄ մուտքի վիզայի տրամադրումը, այն դեպքում, երբ Գայանե Հեքիմյանն ունի մուլտիվիզա, նույն դեսպանատան տրամադրած վիզայով բազմիցս եղել է ԵՄ երկրներում կրթական, զբոսաշրջային նպատակներով, երբեք չի խախտել ԵՄ երկրների օրենքները, վիզայով սահմանված ժամկետները։

ՔԻՊ-ը հիմքեր ունի ենթադրելու, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան կողմից Գայանե Հեքիմյանին հանիրավի թիրախավորումը կապված է Կարեն Հեքիմյանի իրավապաշտպան, քաղաքական գործունեության, ի մասնավորի՝ ՀՀ իշխանությունների անարդյունավետ, աղետալի քայլերը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան ռիսկային գործունեությունը քննադատելու, դեսպանատան և ՀՀ ԱԳՆ-ի կողմից ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերին, հերթեր ծախելու դրվագներին արձագանքելու հետ։

Այսու՝ ՔԻՊ-ը հայտարարում է, որ Գայանե Հեքիմյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է կիրառվում ՀՀ իշխանությունների, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպանատան կողմից, վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները, ոտնահարվում օրինականությունն ու մարդու իրավունքները, կասկածի տակ է դրվում ՀՀ-ԵՄ գործակցության արդարությունն ու անկեղծությունը։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ

21.01.2025թ

Դիտվել է՝ 3749

Մեկնաբանություններ